20 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՔԵԶ
11.07.2013 14:16

  Այո՛, ժամանակը բուժում է վերքերը, սակայն նա ի զորու չէ ապաքինելու վերքերից մնացած ու ստեպ-ստեպ մխացող սպին, որն առավել ճչացող ցավ և անդառնալի կորստի մորմոք է պատճառում։ 20 տարի է անցել այն սև ու չարագույժ օրից, երբ Շամիրյանների գերդաստան հասավ ընտանիքի ավագ զավակի՝ Սաշիկի զոհվելու բոթը։ 20 տարի…

Այդպիսին է կյանքը, ի՞նչ արած։ Կգան նոր սերունդներ, կծնվեն մանուկներ, սակայն ոչ ոք չի զբաղեցնի քո տեղը։ Եվ մենք ընդմիշտ կարոտ կմնանք քո ծիծաղկոտ աչքերին, ժպտադեմ երեսին, գանգուր մազերին, պարզ ու վճիտ հայացքին ու այնքա՜ն-այնքա՜ն մաքուր հոգուն։ Դու բավականին զգայուն էիր, ատում էիր անարդարությունը, տմարդությունը ու ինչպիսին էր ցասումդ, երբ իմացար, որ օրը ցերեկով թուրքը մտել ու ավերել է հայի

Подробнее...
 
ԲԵՐՔԱՀԱՎԱՔ 2013
10.07.2013 18:46

  Ասկերանի շրջանում ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, որոնք հասել են միջնակետին։  Շրջանում 8900հա աշնանացան է կատարվել։ Ներկայումս հնձվել է դրա կեսը՝ 3100հա ցորեն և 1500հա գարի, որոնց միջին բերքատվությունը համապատասխանաբար կազմել է 24.5 և 17 ց/հա։ Գործում է 35 կոմբայն, որոնց թվում կան նորերը, որոնք ինչպես կոմբայնավարներն են ասում ոչ մի պարամետրով հին կոմբայնների նման չեն։ Վերջիններս ավելի շահավետ են, քանի որ նրանց արագությունը կրկնակի է, հնձի ընթացքում ոչ մի դժվարություն չի առաջանում և բերքն էլ

Подробнее...
 
ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
10.07.2013 18:41

   Հուլիսի 4-5-ը կայացավ §Հուսո գավաթ¦ ֆուտբոլային փառատոնի շրջանային փուլը՝ Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի և Պատարայի միջնակարգ դպրոցների 2000 և 2001 թվականներին ծնված պատանի ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Փառատոնն անցկացվել է շրջանաձև փուլով։ Հաղթելով Պատարայի թիմին 5։1, Ասկերանի թիմին 4։2 եւ Իվանյանի թիմին 5։0 հաշվով §Հուսո գավաթ¦ ֆուտբոլային փառատոնի շրջանային փուլի հաղթող է ճանաչվել Նորագյուղի պատանիների թիմը (մարզիչ Վանյա Պետրոսյան)։ Երկրորդ և երրորդ տեղերը 

Подробнее...
 
ԼՂՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
10.07.2013 18:39

   Հունիսի 4-ին Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կազմակերպվեց §ԼՂՀ համայնքները մշակութային խաչմերուկում¦ խորագրով մրցույթի նախընտրական փուլը: Մրցույթի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը ԼՂՀ համայնքներում, Արցախում պահպանել ու տարածել ազգային ավանդույթները, սովորույթները և լեզվական առանձնահատկությունները, նոր

Подробнее...
 
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
03.07.2013 16:23

  Հունիսի 28-ին Ասկերանի մշակույթի տան դահլիճը մարդաշատ էր: Հայ Ավետարանչական Ընկերակցության մանկապարտեզի ավագ խմբի 20 երեխաներ հրաժեշտ էին տալիս հարազատ մանկապարտեզին: Դահլիճն այնպես էր զարդարված, որ յուրաքանչյուրն իրեն մի իսկական հեքիաթում էր զգում: Արեգակը երկնքից լույսի շողեր էր սփռում, գույնզգույն փուչիկներն ու երփներանգ ծաղիկները հանդեսին ավելի տոնական ու կախարդական իմաստ էին տալիս: Այդ ամենին խառնվում էր երեխաների կարկաչուն ծիծաղը, ներկաներին բերկրանք պարգևում նրանց անմեղ ու զարմացած հայացքները: Հյուրերն իրենց զգում էին երեխաների

Подробнее...
 
ԼՐԱՑԱՎ ԽՐԱՄՈՐԹԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
03.07.2013 16:13

   Արցախյան ազատամարտի տարգերության մեջ սև և դժնդակ օրերից զատ կան բազում հերոսական ու պանծալի էջեր, որոնք արժևորվում են այսօրը և հավատ ներշնչում ապագայի հանդեպ։
 Այդ տարեգրության նշանակալից օրերից մեկն էլ 1993 թվականի հունիսի 26-ն է՝ շուրջ 1.5 տարի թշնամական գերևարումից Խրամորթ գյուղի ազատագրման օրը։ Գյուղի ազատագրման յուրաքանչյուր տարելից նշվում էր յուրովի, իսկ ահա նրա 20-ամյա հոբելյանը

Подробнее...
 
ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
03.07.2013 16:07

  Անգին նվեր՝ փոքրիկ մանկան ձեռքով սարքած,

Գիտցե՛ք, չկա դրանից թանկ էլ ոչ մի բան:

Ամեն մեկը տանն անկյուն ունի սարքած,

Տուն մտնողի հայացքն է այնտեղ գամված:

Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով իրականացնում է լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեություն: Կենտրոնում ստեղծված են համապատասխան պայմաններ երեխաների հետաքրքրությունների, նրանց ստեղծագործական ունակությունների, գեղագիտական և ռազմահայրենասիրական

Подробнее...
 
ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԻ ԷՐ ՎԵՐԱԾՎԵԼ
03.07.2013 15:43

   Ծառայել Հայրենիքին ու պաշտպանել այն ամեն գնով. ահա այն, ինչ յուրաքանչյուր հայ համարում է իր սուրբ պարտականությունը: Այսօրվա մատաղ սերունդն իր ապուպապերից ժառանգած հայրենասիրական բարձր զգացմունքներով ու անկոտրում ոգով է պատրաստվում զորակոչվել ԼՂՀ ՊԲ շարքերը և կատարել իր գերագույն պարտքը Հայրենիքի հանդեպ: Հպարտության ալիքը ներխուժում է ներսդ, երբ տեսնում ես նման պատանիների առնականացող դեմքերը, լուրջ և իմաստալից հայացքները, իսկ մայրերին նայող գողունի, թախծոտ աչքերն աշխատում ենք  չնկատելուն տալ: Այո՛, նրանք պետք է ծառայեն Հայրենիքին և ապահովեն

Подробнее...
 
12 ՀՈՒՆԻՍԻ. ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
03.07.2013 15:33

  Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ հունիսի 12-ը սև երիզով է պատված։ 1992 և 1993թվականների հունիսի 12-ին Ասկերանի գունդը մեծ թվով կորուստներ կրեց՝ Աղդամի ուղղությամբ ձեռնարկված ռազմագործողությունների ժամանակ։

Արդեն 20 տարի է, ինչ Արցախյան ազատամարտի ասկերանցի վետերանները

Подробнее...
 
ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՄԱՐԱՍ
03.07.2013 14:47

  Ինքնին բերկրանք ու հիացմունք ես զգում, երբ քո շրջապատում տեսնում ես այնպիսի մարդկանց, որոնց անբասիր կենսագրությունը, աշխատանքի ողջ ուղին, կատարածն ու թողածը միմիայն հպարտանալու տեղիք են տալիս: Նման մարդիկ  իրենց ամբողջ էությամբ տարբերվում են բոլորից: Կյանքին նայում են երազկոտ աչքերով, ակնբախ լավատեսությամբ: Ավելի է ուռճանում սերդ ու հարգանքդ այդ անհատների հանդեպ, երբ գիտակցում ես նրանց դժվարին ու անխոնջ աշխատանքը,

Подробнее...
 
ՓՐԿԵՆՔ ՓՈՔՐԻԿ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ
10.06.2013 12:31

  Հունիսի 6-ին Ասկերանում տեղի ունեցավ աննախադեպ միջոցառում՝ բարեգործական համերգ, որից ստացված եկամուտները կուղղվեն 5-ամյա Էդուլիկի ապաքինմանը։ Փոքրիկն ի ծնե պաթոլոգիա ունի՝ կերակրափողի ատրեզիա:  Այսինքն՝ երեխան ծնվել է առանց կերակրափողի, նրան փրկելու համար հաստ աղիքից մի հատված կտրեցին ու տեղադրեցին կերակրափողի փոխարեն: Սակայն սնունդը դժվար է անցնում կերակրափողով, և երեխայի աճի հետ մեկտեղ այն սեղմվում է: Այդ պատճառով էլ ամեն անգամ նրան տանում են Երևան վիրահատելու, ու ամեն անգամ նույն պատմությունն է

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
08.06.2013 18:16

   Հունիսի 4-ին Ասկերանում հրավիրեց օպերատիվ խորհրդակցություն՝ նվիրված նախօրեին տեղացած կարկուտի հասցրած վնասների չափերը հաշվարկելուն։ Կարկտահարությունից հետո իրավիճակին ծանոթանալու, հնարավորինս գյուղացիներին օգնություն և օժանդակություն ցուցաբերելու համար Ասկերանում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Հրավիրված օպերատիվ խորհրդակցությանը մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, շրջանի և ոլորտի

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 91 92 93 94 95 96 97 98 99 100 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter