07.10.2012 19:12 |
Ուսուցչի մասնագիտական տոն
օրվա կապակցությամբ ուզում եմ մեծարման խոսքեր ու խորին հարգանքներս հայտնել այս
տարի 60-ամյա հոբելյանը տոնած Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ամալյա Կարոյի Շիրոյանին։
Երանի նրան, ով աշակերտել
է ընկեր Շիրոյանին։ Լսել նրա անուշ ձայնը, որը չգիտես մայրական օրոր է, սոխակի դայլայլ,
թե՞ հզոր մարտակոչ։ Մի բարդ ու հարուստ խառնվածք, որ իր կնիքն է թողել ձեռքի տակով
երամ-երամ անցած սերունդների վրա, միշտ բարձր է դասելով ձևավորված որակներից
ամենավեհը՝մարդկայինը։
Մանկավարժական
հոտառությամբ իսկույն որսում է, թե ինչ մարդ է |
Подробнее...
|
07.10.2012 19:10 |
Եռանդուն և անսահման մեծ
հոգու տեր ուսուցչուհի Անահիտ Գևորգյանին Ասկերանի շրջանում և նրանից դուրս շատերն
են ճանաչում: Ճանաչում են որպես լավ մարդու, լավ մասնագետի և իր հաստատուն
կենսակերպն ունեցող քաղաքացու:
Հունիսի 15-ին Ասկերանի
շրջանի Դաշուշեն գյուղի դպրոցի ուսուցչուհին, որ անցել է կյանքի բավականին
հետաքրքիր ճանապարհ, դարձավ 63 տարեկան: Տեսնելով նրա երիտասարդական ավյունով
աշխատանքը` դժվարանում ենք հավատալ, որ նա իր ուսերին կրում է չորս տասնամյակների
մանկավարժական գործունեության պատվավոր բեռը: Անահիտ Գևորգյանն աշխատել
է դպրոցի տարբեր օղակներում: Եղել է |
Подробнее...
|
07.10.2012 19:04 |
Իսկական ուսուցիչ կարող է
դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ ինքը նույնպես երեխա է եղել:
Սուխոմլինսկի
Ուսուցչի մասնագիտական տոնը նշանակալից և սիրված տոներից է, որը տարեցտարի բոլորիս համար ավելի իմաստալից ու նվիրական տոնի է վերածվում: Քանզի, գիրն ու գրականությունը, դպրոցն ու ուսուցիչը դարավոր պաշտամունք են մեզ համար և հայերս շարունակ պատկառանքով ու արժանապատվորեն ենք վերաբերվել ուսուցչի վսեմ |
Подробнее...
|
07.10.2012 18:46 |
Ա՜ խ, թե գայիր, քեզ կտայինք` փառքի հազար դարեր վրան` Մասիս սարը` քեզ քամանչա, ձյունը` սադաֆ քարեր վրան, Արծաթ Զանգու, ոսկի Արազ` միշտ հայախոս լարեր վրան
Դու դարդիման
իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա:
Սեպտեմբերի 20-ին Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան
կենտրոնական գրադարանը հերթական անգամ գեղեցիկ |
Подробнее...
|
07.10.2012 18:24 |
Սեպտեմբերի 2-ին մենք նշեցինք հարազատ ու նվիրական տոն` Արցախի Անկախության 21-ամյակը: Հավերժ ճամփորդի նման հայ ժողովուրդը մաքառելով երկար քայլեց պատմության քառուղիներում, իր գոյության ճանապարհին կրելով բազում փորձություններ, հաճախ էլ բնաջնջվելու վտանգ էր կախված գլխավերևում` դամոկլյան սրի պես: Բայց հայի ոգին 20-րդ դարի վերջին կրկին վեր հառնեց և ապացուցեց, որ կարող է ուղղել պատմական սխալը: Անարդարության դեմ համայն հայությունը դարձավ միաբռունցք ու միանպատակ և վերականգնեց |
Подробнее...
|
07.10.2012 18:12 |
Վերջին տարիներին «Բարի երթ» ՍՊ ընկերությունն սպասարկում է ինչպես Ստեփանակերտ - Ասկերան, այնպես էլ շրջանի Սարդարաշեն, Խնածախ, Դահրավ, Աստղաշեն, Պատարա, Խանցք, Խնապատ, Խնձրիստան, Հիլիս, Նորագյուղ, Այգեստան, Նախիջևանիկ, Արմենակավան, Փառուխ, Խրամորթ համայնքների երթուղիները: Թե ինչպես է կատարվում սպասարկում, լինում են արդյոք դժգոհություններ եւ այլ հետաքրքրող հարցերի շուրջ փոքրիկ զրույց ունեցանք |
Подробнее...
|
07.10.2012 17:53 |
Սեպտեմբերի 1-ը մեր երկրում տոնվում է որպես գիտելիքի օր և նոր ուսումնական տարվա սկիզբ։ Այդ օրը բոլոր կրթական օջախներն իրենց դռներն են բացում սովորողների առջև: Հայերիս համար մի առանձին շուքով է նշվում այդ օրը, քանզի հայի համար գիտելիքն ու կրթությունն իր յուրահատուկ տեղն ունի հայ իրականության մեջ: Մենք գրի ու գիտելիքի հանդեպ միշտ էլ առանձնահատուկ սեր ու հարգանք ենք տածել: Այդ գեղեցիկ օրն առանձնահատուկ նշանակություն ունի առաջին անգամ դպրոց հաճախող մանուկների համար, ովքեր հետաքրքրությամբ |
Подробнее...
|
07.10.2012 17:44 |
Արցախի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված բազում մարզական եւ մշակութային միջոցառումներ են տեղի ունեցել հանրապետությունում։ 2012թ. հուլիսի երկրորդ կեսից ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկել էր |
Подробнее...
|
29.08.2012 01:11 |
Ինչքան երկար են ձգվում բաժանումներն, այնքան ավելի սպասելի են լինում հանդիպումները։ Ժամանակն անում է իր գործը։ Կարծես երեկ էր, սակայն 40 երկար ու ձիգ տարիներ են անցել։ 40 տարի… Մի ամբողջ կյանք, որն անցավ մի ակնթարթում։ Ուղիղ 40 տարի առաջ Նորագյուղի միջնակարգ դպրոցին հրաժեշտ տվեցին դպրոցի 20-րդ թողարկման 20 աշակերտները։ Ու գնացին՝ ամեն մեկն իր ընտրած ճանապարհով։ Բազում դժվարությունների ու |
Подробнее...
|
29.08.2012 00:49 |
Օգոստոսի 15-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ խորհրդակցություն` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: Հիմնական հարցը վերաբերում էր Ասկերանի շրջանում |
Подробнее...
|
29.08.2012 00:23 |
Սղնախն Արցախի հնագույն ամրոցային բնակավայրերից է` իր յուրահատուկ գեղատեսիլ բնությամբ, փարթամ անտառներով: Այստեղ օդն ու ջուրը մաքուր են և առողջարար, իսկ ժողովուրդը` աշխատասեր և հյուրասեր: Նրանք իրենց գյուղի անվանը համապատասխան նաև ամուր են ու խիզախ: Սղնախցիները զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ: Համայնքում այսօր կա |
Подробнее...
|
28.08.2012 23:50 |
Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի Երկրապահ Կամավորականների Միության ամենամյա ուխտագնացությունը Մայր Հայաստանից դեպի Արցախ աշխարհ, որին բոլորս սպասում ենք հուզմունքով ու մեծ ուրախությամբ: Այդ ճանապարհն անցնում է մեր երկրի անկախության ու ազատության համար մղված մարտադաշտերով, որտեղ բազում քաջորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն |
Подробнее...
|
|
|