ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
17.03.2013 10:39

   Այսօր՝ 2013 թվականի մարտի 17-ին առավոտյան ժամը 8.00-ից մեկնարկեցին Ասկերանի համայնքի ղեկավարի ընտրությունները։ Թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և տեղակալ Համլետ Ղազարյանը։ Ընտրողների թիվը 1582 է, որոնք կքվեարկեն Ասկերանի N1 ընտրական տեղամասում։ Թեկնածուներից առաջինը քվեարկել է Համլետ Ղազարյանը՝ ժամը 9.00-ին։

  Ժամը 10.00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 280 ընտրող։ Ընտրությունների ընթացքին հետևում են Ա. Գաբրիելյանի, Հ. Ղազարյանի վստահված անձինք և ներկայացուցիչներ տարածքային ընտրական հանձնաժողովից, որոնց հավաստմամբ այս ժամանակահատվածում ոչ մի խախտում չի արձանագրվել։ Ինչպես նշում է N1 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ

Подробнее...
 
ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՆԵՐՈՒՄ ՉԿԱ՜
07.03.2013 13:57

   §Եթե որևէ մեկը կարող էր կասկածել մինչև Սումգայիթը` սրանից հետո ոչ ոք բարոյական արդարացում չունի
 պնդելու՝ պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելությունը Ադրբեջանին¦.

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարով

Հայ ժողովուրդը փետրվարի 28-ը նշվում է որպես Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի, զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների օր: Ուստի այդ օրն

Подробнее...
 
ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՒՍԱՁՈՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
07.03.2013 13:07

    Նշելով Ղարաբաղյան Շարժման քառորդ դարյա հոբելյանը՝ դրա անխուսափելությունը կարևորելու ու արժանվույնս գնահատելու նպատակ ենք հետապնդում։ Միաժամանակ, այն մեկ անգամ ևս պատմությունից ճիշտ դասեր քաղելու առիթ է։ 
  Վերջերս Շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Լուսաձորի հիմնական դպրոցում։ Միջոցառման կազմակերպիչը դպրոցի զինղեկ Աշոտ Մայիլյանն էր։ Ներկա էին ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ազատամարտի վետերաններ, զոհված ազատամարտիկների հարազատներ, համագյուղացիներ։ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Սուսաննա Մակվեցյանը։ Նա կարևորելով Ղարաբաղյան Շարժման անհրաժեշտությունը, այն ընդհատակից դուրս բերելն ու համազգային շարժում կազմակերպելը, կոչ արեց մատաղ սերնդին մշտարթուն ու միաբան լինել։ Քանզի միաբանությամբ ու բռունցքված կարելի է հաղթահարել

Подробнее...
 
ՔՉԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
07.03.2013 12:58

   1988թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայացած առաջին հանրահավաքից հետո, որը տևեց ընդամենը 1 ժամ 37 րոպե՝ շուրջ 7 հազար մարդու մասնակցությամբ, Արցախյան շարժումը դուրս եկավ ընդհատակից ու ստացավ համազգային բնույթ՝ մեկ հոգի և մեկ բռունցք դարձնելով աշխարհասփյուռ հայությանը։ Նախատեսվում էր հաջորդ օրն էլ նման միջոցառում կազմակերպել, որին պիտի մասնակցեին նաև հարյուրավոր երևանցիներ. նրանց ավտոշարասյունը պատրաստ սպասում էր հայոց

Подробнее...
 
ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԻՇԵԼ ԵՎ ՀԱՐԳԵԼ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ
07.03.2013 12:53

   88-ի փետրվարի 26-ին Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից սկսվեց հայ բնակչության բնաջնջում, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ (պաշտոնական տվյալներով): Սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրվել էին: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ 

Подробнее...
 
ԹՈՂ ԵՐԲԵՔ ՉՎԵՐՋԱՆԱ ՁԵՐ ԱՆՍՊԱՌ ՈՒԺԸ, ՀԶՈՐ ԿԱՄՔՆ ՈՒ ՍԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ
07.03.2013 12:19

    Հաճախ մտածում ես. այդ ինչպե՞ս է, որ մարդ կարող է այդքան դիմացկուն լինել, ունենալ կամքի այդպիսի ուժ ու հաղթահարել ցանկացած դժվարություն: Որտեղի՞ց այդքան քաջություն ու եռանդ: Հետո գիտակցում ես, որ մարդ արարածը, որ ի վերուստ ստեղծված է պայքարելու, դիմակայելու ու փորձությունների ենթարկվելու համար, պարզապես իրավունք չունի կոտրվելու, դիրքերը զիջելու: Ամենամեծ դառնությունը ճաշակելուց հետո անգամ մարդ մտածում է, որ արժե շարունակել ապրել, արարել, ձեռք բերել: 
Այսօր ցանկանում եմ ընթերցողի ուշադրությանն արժանացնել մի մարդու, որին շատ շատերն են ճանաչում մեր շրջանում ու նրա սահմաններից դուրս: Մարդ, ով իրոք արժանի է դրվատանքի և մեծարման խոսքերի, ով իր ամբողջ գիտակցական կյանքում

Подробнее...
 
ԽՐԱՄՈՐԹԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է՝ ՊԱՅՔԱՐԵԼ
07.03.2013 11:03

    1988 թվականին սկիզբ առած ու ողջ հայությանն իր հորձանուտն առած Արցախյան Շարժումով մեր հետագա հաղթարշավների սկիզբը դրվեց։ Բազմաթիվ ցույցեր կազմակերպելով մենք կրկին հույս ունեինք, որ Արցախը Հայաստանին վերամիավորելու արդար պահանջը խաղաղ ճանապարհով կլուծվեր։ Իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էլ ավելի

Подробнее...
 
ՇՐՋԱՆԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
07.03.2013 10:37

  Փետրվարի 12-14-ը Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց 2012-2013 ուսումնական տարվա շրջանային օլիմպիադա: Նախօրոք ստեղծվել էր օլիմպիադայի աշխատանքները կանոնակարգող 9 հոգուց բաղկացած կազմկոմիտե և ուսուցիչներին տրվել էին համապատասխան հանձնարարականներ: Անցակցվեց օլիմպիադա հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, օտար լեզու, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա և առաջին անգամ ՆԶՊ և հայոց եկեղեցու

Подробнее...
 
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
06.03.2013 18:25

    Փետրվարի 14-ին Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր: Հավաքվել էին մեծ ու փոքր համախմբորեն տոնելու ՛՛Տեառնընդառաջ՛՛ ազգային տոնը: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 

Подробнее...
 
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱՍԿԵՐԱ՛Ն
06.03.2013 18:02

  1988 թվական, փետրվարի 22: Արցախահայության ազգային - ազատագրական շարժումը հասել էր իր գագաթնակետին: Հարևան ազգի բազմահազարանոց ամբոխը շարժ-վում էր Աղդամից Ասկերանի ուղղությամբ՝ ցանկանալով §բարի երթ¦ կատարել դեպի Ստեփանակերտ: Ամբոխը հասել էր քո նախադուռը Ասկերա՛ն, պետք է անցներ քո դռներով, սակայն դու կռահելով §բարի երթի¦ տակ թաքնված դավադրությունը, կարողացար

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
25.02.2013 23:20

    Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները և շարժման ակտիվիստների հանդիպումները շրջանի բնակչության և դպրոցականների հետ մեծ թափ են ստացել մեր շրջանում: Նման մի յուրօրինակ հանդիպում կազմակերպվեց նաև Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որին մասնակցում էին շարժման ակտիվիստներ Սլավիկ Առուշանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ալբերտ Ավանեսյանը, Շահեն Աղաբաբյանը, Վալերի Պետրոսյանը, դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը, ուսուցիչներ, աշակերտներ: 
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը.
-Գիտենք, որ փետրվարը հայ ժողովրդի համար ճակատագրական ամիս էր՝ հագեցած տարբեր պատմական իրադարձություններով: Հենց այս ամսում արցախահայությունը բռունցք դարձավ և սկսվեցին կազմակերպվել, ցույցեր, միտինգներ: Իսկ 88-ի փետրվարի 22-ը յուրահատուկ

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԿ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
25.02.2013 22:45

 Փետրվարի 24-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում տեղի ունեցավ §Ազգային վերածնունդ¦ կուսակցության հիմնադիր համագումարը։ 
Համագումարում հաստատվեցին կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, ընտրվեցին վերահսկիչ մարմիններ։ Այնուհետև փակ գաղտնի քվեարկությամբ

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 91 92 93 94 95 96 97 98 99 100 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter