08.04.2013 15:58 |
- Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։ - Իմ համոզմամբ կինը պիտի խաղաղության աղավնի լինի ընտանիքում։ Գեղեցկության և սիրո խորհրդանիշ հանդիսանալով հանդերձ, լինի հպարտ ու առաքինի, հարգի ամուսնու, երեխաների և ընտանիքի բոլոր անդամների կարծիքը։ - Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։ - Անշուշտ, իհարկե տարբերվում է։ Երևի ամեն մի ընտանիք իր ավանդույթներն ունի, մեր ընտանիքում միամսյակը լի է անակնկալներով, որի համար անչափ |
Подробнее...
|
08.04.2013 15:51 |
- Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։ - Կինը պետք է լինի խելացի, բարի, հանդուրժող, պարկեշտ ու առաքինի։ Փառաբանում եմ կնոջը, որի սերն արգելքներ չի ճանաչում, որի կրծքով կերակրվում է բովանդակ աշխարհը։ - Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։ - Կյանքիս ամենահիշարժան օրերն ուսունողական տարիներն էին։ Խորհրդային տարիներին ուսանողներին տանում էին հարևան գյուղեր բերք հավաքելու։ 2-րդ կուրսում էի։ Հերթական բամբակաքաղի ժամանակ Բեգում-սարով գյուղում էինք։ Ամեն օր դաշտ գնալիս մեր ուշադրությունը գրավում էր մի հատիկ կարմիր վարդ, որն աշնանային գեղեկցությամբ ու թարմությամբ գերում էր |
Подробнее...
|
08.04.2013 15:47 |
- Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։ - Կինը տանը պետք է սիրող մայր ու հավատարիմ տանտիրուհի լինի, աշխատանքում էլ՝ բանիմաց ու գործունյա։ Իսկ ընդհանրապես ես կնոջ մեջ կարևորում եմ համեստությունը։ - Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։ - Աշխատանքային ամեն մի օրս մի յուրօրինակ հետաքրքիր դրվագ կարելի է համարել։ Գործի բերումով շփվում եմ ամենատարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Հաճախ այնպես է պատահում, որ ասածս ոչ ճիշտ է ընկալվում կամ սխալ է մեկնաբանվում։ Ու ահա քեզ պատրաստի հետաքրքիր դրվագ։ - Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։ - Ես, ընդհանրապես, գարնան սիրահար եմ։ Իսկ կանանց միասյակն էլ ավելի շքեղ է դարձնում տարվա այս եղանակը։ Այդ օրերին սիրում ենք հյուրեր
|
Подробнее...
|
08.04.2013 15:42 |
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը: -Կինը նախ և առաջ պետք է լինի կիրթ և դաստիարակված, քնքուշ ու կանացի: -Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը: -Հիշում եմ, երբ մի անգամ Մարտի 8-ի առթիվ ամուսինս ինձ մեծ անակնկալ մատուցեց: Այնքան էի հաճելի զարմացած, որ առայսօր չեմ մոռանում իմ այդ օրվա բուռն ուրախությունը: Միաժամանակ չեմ ցանկանում մանրամասնել, քանզի կյանքիս այդ դրվագը սոսկ ինձ էր պատկանում: -Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ այս անգամ: -Ամենամեծ նվերը կնոջ համար իր ընտանիքի բարօրությունն է, առանց որի կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել: Սիրում եմ նաև իմ հարազատներից գեղեցիկ
|
Подробнее...
|
08.04.2013 15:37 |
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը: -Կինը պետք լինի խելացի, սիրված, հոգատար, ուժեղ՝ միաժամանակ պահպանելով կանացիությունը: Նրա դերակատարությունը մեծ նշանակություն ունի շրջապատի համար և իրեն պետք է պահի այնպես, որ իր պահվածքը լինի ինքնաբուխ, ներքին ձայնի կանչով՝ այլ ոչ թե արհեստական: -Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը: -Հիշում եմ, երբ որդիս ծառայում էր ԼՂՀ ՊԲ շարքերում, մարտի 8-ի առավոտյան մի զինվոր եկավ մեր տուն: Նրա անակնկալ այցելությունն սկզբից վախեցրեց, հետո արդեն ուրախություն պարգևեց: Պարզվեց, որ տղաս նրա միջոցով նվեր էր ուղարկել ինձ: Անչափ մեծ զարմանք և հիացմունք ապրեցի, երբ տեսա կտավի վրա իր ձեռքերով նկարած մեր ընտանեկան նկարը, որի միջոցով նա արտահայտել էր և՛ իր կարոտը, և՛ մեծագույն սերը: Ես հասկացա, որ որդուս
|
Подробнее...
|
08.04.2013 15:30 |
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը: -Կինը պետք է լինի անչափ կանացի, որն իր մեջ ներառում է նրբություն, քնքշություն, հմայք: -Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը: -Հիշարժան պահեր շատ են եղել կապված երեխաների հետ, օրինակ, առաջին խոսքը, առաջին, քայլը, առաջին նվերը: Մի անգամ մանուշակների մի փոքրիկ փունջ ստացա իմ որդուց, նա ընդամենը յոթ տարեկան էր: Շատ ուրախացա, ասես նա մի ամբողջ գարուն նվիրեց ինձ: Ամեն անգամ այդ դրվագը վերապրելիս, սիրտս խլրտում է մայրական սիրուց: -Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ այս անգամ: -Նվեր ստանալը միշտ էլ հաճելի է: Կյանքում գլխավորն ուշադրությունն է և
|
Подробнее...
|
08.04.2013 14:33 |
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը: -Իմ կարծիքով արցախցի կինը, բացի կնոջը բնորոշ կանացիությունից, նրբագեղությունից, քնքշությունից, պետք է լինի նաև խիզախ, համբերատար և ուժեղ, քանի որ Արցախ աշխարհում բնավորության այս գծերն անհրաժեշտ են: -Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը: -1992 թ. գարնան այս օրերն էին: Շուշիի մատույցներում դիրքապահ մեր տղաները, թշնամու գնդակից խուսափելու համար հերթափոխն իրականացնում էին գիշերը: Հիշում եմ, որ ամուսինս գիշերով մտել էր շոշեցի մի անծանոթ մարդու բանջարանոց ու մի փունջ կակաչ քաղել: Երբ մտավ տուն, շորերից ծխի ու վառոդի խիստ հոտ էր գալիս և հանկարծ այդ ամենի միջից՝ ծաղիկներ… Տեսնելով այդ չքնաղ ծաղիկները՝ գորշ իրականությունը սկսեց նոր գույներ ստանալ և հավատացի |
Подробнее...
|
08.04.2013 13:03 |
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում ուսուցիչների և աշակերտների փոխհամագործակցությամբ պարբերաբար են կազմակերպվում միջոցառումներ: Այս անգամ առիթը պարտավորեցնող էր և կարելի էր նաև հայրենասիրության դաս անվանել։ Այն նվիրված էր Հայզաստանի և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին, որին մասնակցում էին ավագ դպրոցի աշակերտները, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները: Այն կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը: Բացման խոսքով հանդես եկավ կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը: Նա կարևորելով օրվա միջոցառումը՝ նշեց, որ գուցե նախախնամության խորհուրդն էր կամ առեղծվածային մի տիրական ուժ, որ օրհասական այդ պահին ծնունդ տվեց հերոս ազգի մի զավակ, ով առաջնորդեց մի ողջ |
Подробнее...
|
08.04.2013 12:22 |
Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ, Այնքան նո՛ր է ու ցանկալի, Ամեն գարուն մի նո՛ր ձայնով Ու նոր սիրո պե՛ս է գալիս: Գևորգ Էմին Կի՜ն…Այս մի հատիկ բառի մեջ այնքա՜ն խորունկ իմաստներ են ներառված, այնքա՜ն հույզեր ու առեղծվածներ, այնքա՜ն գողտրիկ մտքեր ու ցանկություններ: Յուրաքանչյուր կնոջ մեջ կարելի է տեսնել առանձնահատուկ քնքշանք, նրբություն, գեղեցկություն, իսկ կանացի սեթևեթանքը կնոջ անբաժանելի ու հավատարիմ ընկերն է եղել մշտապես: Սակայն ամենամեղմ ու ամենականացի
|
Подробнее...
|
08.04.2013 12:03 |
Բնությունը կնոջն ասել է գեղեցիկ եղիր՝ եթե կարող ես, իմաստուն եղիր՝ եթե ուզում ես, բայց ողջամիտ լինել՝ դու պարտավոր ես: Պիեռ Բոմարշե
Կյանքում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց հետ զրուցելն անգամ մեծագույն հաճույք է պարգևում քեզ: Կարողանում ես կտրվել առօրյա հոգսերից և բավականությամբ ունկնդրել հաճելի զրուցակցիդ: Մտորում ես. Ի՞նչ կլիներ, որ շրջապատում բոլորը լինեին հեզահամբյուր, սիրահոժար և միմյանց հանդեպ դրսևորեին հոգատար և պատրաստակամ |
Подробнее...
|
08.04.2013 11:57 |
Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցում կենսաբանության դասերն ամենահրապուրիչներից են: Դրանք միայն աշակերտական սեղանին գամված չեն ընթանում: Թեմաներից շատերը բնության գրկում են անցկացվում։ Դպրոցի պատերից դուրս ուսումնառության առավելություններից է ոչ միայն աչքով տեսնելը, այլև` շոշափելը, նկարագրելը, նյութի վերաբերյալ հարցադրումներ, ենթադրություններ կատարելը, հաստատելն ու ժխտելը, եզրահանգումների հանգելը։ Դրանք երբեմն հայտնագործության հրճվանք են պատճառում: Այլ կերպ` մշուշվում է պարտադրականի նշաձողը, և բնությանը միանալու անիմա զգացողությունն ինքնաբացահայտման ազատությունն է տալիս: Դա, անշուշտ, նաև դասավանդող ուսուցչուհու` դպրոցի տնօրեն Մ. Ծատրյանի ներդրումն է, որն անձնական վերաբերմունքով ուսուցանում է երբևէ չմոռանալ ամենաչնչին |
Подробнее...
|
17.03.2013 10:39 |
Այսօր՝ 2013 թվականի մարտի 17-ին առավոտյան ժամը 8.00-ից մեկնարկեցին Ասկերանի համայնքի ղեկավարի ընտրությունները։ Թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և տեղակալ Համլետ Ղազարյանը։ Ընտրողների թիվը 1582 է, որոնք կքվեարկեն Ասկերանի N1 ընտրական տեղամասում։ Թեկնածուներից առաջինը քվեարկել է Համլետ Ղազարյանը՝ ժամը 9.00-ին։
Ժամը 10.00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 280 ընտրող։ Ընտրությունների ընթացքին հետևում են Ա. Գաբրիելյանի, Հ. Ղազարյանի վստահված անձինք և ներկայացուցիչներ տարածքային ընտրական հանձնաժողովից, որոնց հավաստմամբ այս ժամանակահատվածում ոչ մի խախտում չի արձանագրվել։ Ինչպես նշում է N1 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ |
Подробнее...
|
|
|