23.02.2012 15:14 |
Փետրվարի 16-17-ը Ասկերանի
Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց աղջիկների բասկետբոլի
Ասկերանի շրջանային առաջնություն, որին մասնակցում էին Ասկերանի, Նորագյուղի,
Այգեստանի, Խնապատի, Ավետարանոցի թիմերը: Թիմերն առաջնությանը մասնակցում էին
վստահորեն եւ մեծ կազմակերպվածությամբ: Մրցանակային 1-3-րդ տեղերը զբաղեցրին
|
Подробнее...
|
08.02.2012 01:14 |
Հայրենի հողին կապող թելերը բազմաթիվ են. մենք պարզապես նշում ենք այն, ինչ տեսանելի է մեզ: Բայց չէ՞ որ կան նաեւ հոգեբանական բազմաթիվ պահեր մարդուն հաճախակի համակող նոստալգիկ պոռթկումների մեջ, որոնք դժվար է սովորական բառերով արտահայտել: Ճշմարիտ է ասված, որ հայրենիքին կարոտել կարելի է անգամ ապրելով հայրենի բնօրրանում: Այդ կարոտն առավելապես մանկական քաղցր հուշերի վերարթնացումից է, որով ներկան ու անցյալն իմաստավորում են միեւնույն ժամանակի մեջ, հասցեավորում ապագան…
|
Подробнее...
|
08.02.2012 01:13 |
Երջանիկ է այն ազգը, որ կարողանում է արժանի սերունդներ դաստիարակել, կերտել եւ ձեւավորել այնպիսի անհատ, որ գիտակցում է, թե ինչ է հայրենիքը, ինչպես պետք է այն պաշտպանել, եւ ինչ պետք է անել հանուն հայրենիի ամրապնդման: Ամենակարեւորն էլ այն է, որ ներկա սերնդի մեջ ավելի է զարգանում սերն ու վստահությունը դեպի գիտելիքն ու ուսումը:
|
Подробнее...
|
08.02.2012 01:12 |
Սիրտդ մի տեսակ բերկրանքով ու խանդաղատանքով է լցվում, երբ արցախյան գյուղերի փողոցներում անհոգ խաղալիս մանուկներ ես տեսնում, երբ գյուղ ես մտնում ու տեսնում գյուղական եռուզեռով ապրող մարդկանց ու տների երդիկներից ելնող ծուխը: Փառավորվում ես. ուրեմն գյուղն ապրում է: Առանձնապես ուրախանում ես, երբ դա սահմանամերձ գյուղ է` պատերազմական արհավիրքներով անցած, բայց կանգուն գյուղ: Հենց այդպիսի սահմանամերձ գյուղերից է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը:
|
Подробнее...
|
08.02.2012 01:11 |
Ասկերանի շրջանի գյուղերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ պատմությունն ու դերն ունի: Նրանցից ամեն մեկն իր ուրույն տեղն է զբաղեցնում շրջանի կյանքում: Այդպիսի գյուղերից մեկն էլ Բերքաձոր գյուղն է, ուր եղանք վերջերս: Չնայած ձմռան օր էր, սակայն եղանակը մեղմ ու հաճելի էր: Բերքաձորն էլ մեզ եղանակին համապատասխան ընդունեց: Գյուղամիջում նստած էին գյուղի տարեց մարդիկ ու ցածրաձայն զրուցում էին, երեւի անցած երանելի օրերի մասին էին խոսում: Հիշում էին նախկին գյուղն ու համեմատում այսօրվա հետ: Իսկ գյուղում այնքան բան է փոխվել. նորակառույց դպրոցի շենք, մաքուր փողոցներ, երջանիկ դեմքեր…
|
Подробнее...
|
08.02.2012 01:10 |
Լրացավ անվանի մանկավարժ, աշակերտների եւ ծնողների կողմից սիրված ու հարգված, թոշակառու ուսուցչուհի, Արցախի հերոս Էդմոն Բարսեղյանի ¥ նրա անունն է կրում Ասկերանի միջնակարգ դպրոցը ¤ մայր, բազմավաստակ Եփրաքսյա Արշակի Կարապետյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Մի անձնավորություն, որ սերունդներ է կրթել ու սերունդներ դաստիարակել` իր առջեւ ունենալով հայեցի
|
Подробнее...
|
08.02.2012 01:01 |
Հասարակ ու պարզ մի արտահայտություն, որի իմաստի ճշմարտացի և խոր ընկալումը մեր էության մեջ սարսուռ է առաջացնում: Հպարտության րոպեներ, որոնք մարդ ապրում է ընթեռնելով այս կամ այն գրքում, թերթում, կամ թէ չէ լսում միջոցառման ժամանակ: Ինչը՞ կարող է ավելի մեծ հաճույք պատճառել, քան այս վեհ գաղափարը, որը մեզանից գուցեև ոչ բոլորն են կարողանում ընկալել ու գնահատել: Բարեբախտաբար այսօր էլ մեր շարքերում կան մարդիկ, ովքեր գնահատելի աշխատանք են կատարում: Այո', գնահատելի, քանի որ հերոսին հիշելը ևս հերոսություն է: |
Подробнее...
|
08.02.2012 01:01 |
ՙԱրաքսից անդին մեր Ավարայրն է, Այս ափին քո սուրբ ծննդավայրն է: Վարդանանց ոգով` սրբազան ու վեհ, Զորացել ես դու, Գարեգին Նժդեհ՚: Օրը նժդեհական ոգով սկսեցին Ասկերանի շրջանի Շոշի Ս.Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանի աշակերտները` պատմության ուսուցչուհի եւ միջոցառման կազմակերպիչ Զարինե Բալայանի գլխավորությամբ: Աշակերտները զինվորական հագուստով, եռագույնի գույներով եւ պետական հիմնով բացեցին հանդիսավոր միջոցառումը:
|
Подробнее...
|
08.02.2012 01:01 |
Մեր թերթի նախորդ համարներից մեկում գրել էինք արմատներով արցախցի, ՌԴ Պյատիգորսկ քաղաքում բնակվող գործարար Էրիկ Բաբայանի մասին: Այս տարվա ամռանը լինելով իր պապերի հողում, նա այցելել է ՙԲերդի՚ խմբագրատուն, հետաքրքրվել խմբագրության խնդիրներով: Հայրենի Արցախի շենացմանն իր նպաստը բերելու ծրագրերը Է. Բաբայանը քննարկել է նաեւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Դրանք պիտի որ իրականացվեին առաջիկայում, սակայն…
|
Подробнее...
|
08.02.2012 01:01 |
Վերջին օրերին հայության համար /եւ ոչ միայն/ քննարկումների գլխավոր թեման Ֆրանսիայի Սենատի` հայոց ցեղասպանությունը քրեականացնող որոշումն էր: Այն իրավամբ համարվում է Ֆրանսիայի արդարամտության հաղթանակը, որովհետեւ ընդդիմանալով Թուրքիայի ճնշումներին` ժողովրդավարության արժեքներ դավանող այս երկիրը կամքի ուժ ունեցավ ընդունելու օրինագիծը: Սենատի հիշյալ որոշումը կարելի է համարել նաեւ հայ դիվանագիտության հաղթանակը, ավելի կոնկրետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած ճկուն քաղաքականության ռեալ արդյունքը:
|
Подробнее...
|
08.02.2012 01:01 |
Լրացավ Քարին տակի հերոսամարտի 20-ամյակը Հունվարի 26-ին Շոշի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Կազմակերպված միջոցառմանը ներկա էին ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ հյուրեր: Արցախի հիմնով եւ դպրոցի տնօրեն` Հ.Հարությունյանի բացման խոսքով մեկնարկեց միջոցառումը: Նվիրական գաղափարը իրագործեց դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ա.Աղալյանը: Վառվող մոմերի լույսերը տանում էին երկինք ամեն մի բառ` այնտեղ լուսավորելու նրանց կենդանի հոգիները:
|
Подробнее...
|
08.02.2012 01:01 |
Անսպասելի այցելուներ Մի քանի տարի Հայաստանում ուռուցքներով ու արյան հիվանդություններով տառապող երեխաներին, իսկ այս տարի ԼՂՀ-ում բազում դպրոցներ այցելելուց հետո անսպասելի հյուրերն իրենց առաքելությունն իրականացրին նաեւ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի Վ.Օվյանի անվան հիմնական դպրոցում: Աստված ուժ է տալիս
|
Подробнее...
|
|
|