ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՄՐՈՑՈՒՄ
07.05.2013 16:53

  Վերջերս Ասկերանի շրջանում մեծ աշխատանքներ են իրականացվում մեր պատմա-մշակութային հարուստ արժեքները պահպանելու ուղղությամբ: Արցախի զբոսաշրջության կայուն և արդյունավետ զարգացման համար ԼՂՀ կառավարությունը հաստատել է մի շարք ծրագրեր ու որոշումներ: Նախատեսվում են շահավետ գործընթացներ պետության զարգացման ուղղությամբ: Կավելանան զբոսաշրջիկների թիվը, կիրականացվի մարքետինգային քաղաքականություն, կստեղծվեն նոր աշխատատեղեր և կխորանա ինտեգրացումը ՀՀ-ի հետ: Ասկերանի շրջանն ունի միայն պետական ցուցակով հաստատված 796 միավոր հուշարձան և սա դեռ վերջնական հաշվարկ չէ, քանի որ ամեն անգամ հայտնաբերվում են նորանոր հուշարձաններ, որոնք դեռ ուսումնասիրման

Подробнее...
 
ՆԱ ԴԱՐՁԱՎ ԳԵՂԵՑԻԿ ՄԻ ԱՌԱՍՊԵԼ, ՀՐԱՇԱԼԻ ԵՐԱԶ
07.05.2013 16:32

     Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց:

Ժան Ժակ Ռուսո
Հաճախ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, սակայն մի՞թե դա այդպես է… Պարզապես մարդ տարվում է առօրյա հազար ու մի հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով և երբեմն մոռացության տալիս վիշտն ու ցավը, որ կեղեքում է սիրտը: Բավական է մի փոքր հիշողություն, անցողիկ մի հայացք, նման մի դեմք, թեթև առիթ և իսկույն նորոգվում են հոգուդ վերքերը: Իսկ ավելի հաճախ ոչինչ էլ պետք չէ: Պարզապես անհնար է մոռանալ, փախչել

 

Подробнее...
 
ԲԱՑ ԴԱՍԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
07.05.2013 16:27

  Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային առանձնահատկությունները, ժողովրդական տոնակատարությունները, հավատալիքներն ու սովորույթները: Հայոց տոներն իրենց նշանակությամբ, արարողության հանդիսավորությամբ դարձել են հայ հոգևոր կյանքի և քրիստոնեական մշակույթի առանձնահատուկ մասը: 
  Մեր տոները մեր հոգու կենսագրությունն են, հայ ժողովրդի մտքի, ոգու, ազգային բնավորության, մտածելակերպի, տաղանդի արգասիքը: Եկեղեցական տոներից է սուրբ Զատիկը: Ի սկզբանե այն հեթանոսական տոն լինելով՝ հիմնականում բնորոշում էր բնության զարթոնքը և բեղմնավորումը: Նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձուն, ինչպես և կենաց ծառը հին հայերը վերագրում էին մեռնող և հարություն առնող բնության աստծուն՝ Արային: Հետագայում այս տոնը

Подробнее...
 
ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
07.05.2013 16:10

  Հիրավի, մենք երջանիկ ենք նրանով, որ շրջապատված ենք բարեգործ մարդկանցով, ովքեր ապրում են հարազատ ժողովրդի դարդ ու ցավերով, մշտապես աջակցում և սատարում են նրանց: Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում համագյուղացի Արաշավիր Ղարամյանի անմիջական հովանավորչությամբ հաճախակի են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է համախմբել գյուղի հասարակությանը, մատաղ սերնդի մեջ սերմանել պատվասիրություն, հայրենասիրություն: Նման միջոցառումներից հետո ավելի է ամրապնդվում գյուղացիների սերը

Подробнее...
 
ՆՐԱՆ ՍԻՐՈՒՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՔԸ
07.05.2013 15:58

  Հետաքրքրությունները մեռած չեն, նշանակում է, ծերությունը դեռ վրա չի հասել:
Անդրե Զիգֆրիդ

   Մանկավարժն այն մարդն է, ով եղել է, կա ու կլինի ազգային և համազգային արժեքների կրողը: Ամեն մի հասարակության առաջադեմ մտածողները՝ մանկավարժներն են: Նրանց մասին պարտավոր են գրել ու մշտապես արժևորել մանկավարժի անձնվեր աշխատանքը…
Ասյա Նասիբյանն արդեն բոլորել է 85-ը, բայց նրա ո՛չ մտածողությունը և ո՛չ էլ արտաքինը չեն հուշում տարիքը:
Ծնվել է 1928թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, ինչպես ինքն է նշում չքավոր գյուղացու ընտանիքում: 1936թ. հաճախել է Շոշի 7-ամյա դպրոցը: 102 առաջին դասարանցիներից 10-րդ դասարանն ավարտել են ընդամենը երեքը: 750 տնտեսություն և բավականին դինամիկ աճ ուներ գյուղը: 1923 թվականից դպրոցն առանձնացավ

Подробнее...
 
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ
07.05.2013 15:35

     Ապրիլի 12-ին Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի կողմից կազմակերպվեց §Բրեյն-ռինգ¦ ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մինչ մրցույթի սկսվելը ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը: Նախ, նա գոհունակությամբ նշեց, որ այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը բավական հագեցված էր ու հաճելի անակնկալներով լի: Ասկերանի շրջանը մասնակցելով Շարժման 25-ամյակին նվիրված 

Подробнее...
 
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.04.2013 17:54

    Մարտի 27-ին Ասկերանում կայացավ ԼՂՀ կառավարության արտագնա նիստը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության անդամներ, վարչակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ - ձեռնարկություների եւ համայնքների ղեկավարներ: Օրակարգի հարցն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի 2012թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր:
Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Խոսքը տալով շրջվարչակազմի ղեկավարին, Նախագահն ակնկալեց, օգտագործելով առիթը իրականացնել ակտիվ և անմիջական քննարկումներ:

Подробнее...
 
ՇՐՋԱՆՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
08.04.2013 17:31

   Արցախի Հանրապետության իշխանությունների վարած ճիշտ քաղաքականության ու նպատակային ծրագրերի իրագործման արդյունքում տարեց-տարի զարգանում է գյուղատնտեսության ճյուղերից մեկը՝ անասնապահությունը։ Սակայն վերջերս հանրապետությունում գրանցված աֆրիկյան ժանտախտի վարակը մեծապես ազդեց խոզաբուծության անկման վրա։ Խոզերի աֆրիկյան ժանտախտը սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որի նկատմամբ ընկալունակ են ընտանի եւ վայրի խոզերը: Վարակը կարող է տարածվել հիվանդ խոզերի հետ շփման և ախտահարված արտաքին միջավայրի միջոցով (կեր, ջուր, ցամքար, գոմաղբ, մարդ, հագուստ, կենդանիների խնամքի և պահվածքի պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտ), վարակված կենդանիների սպանդի և սպանդային մթերքի իրացման, 

Подробнее...
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՃԵԼԻ ԷՐ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
08.04.2013 16:22

  Բնության զարթոնքի և գարնանային հիասքանչ տոների առթիվ Ասկերանի մանկական երաժշտական դպրոցն իր հավատարիմ հանդիսատեսին մատու-ցեց հերթական գեղեցիկ ու առանձնահատուկ համերգը: Միջոցառումը նվիրված էր կանանց, մայրերին, որոնց գորովանքն ու քնքշությունն անեզր է: Հայ կանանց նուրբ ուսերին է ընկած օջախի կրակն ամուր պահելու պատվաբեր գործը, սիգաճեմ աղջիկներին է վստահված ազգի պատիվը բարձր պահելու գործը: Հայոց մայրերի հոգու ջերմությունն ու հոգատար վերաբերմունքն ուղեկցում է բոլորիս և լույսի շողեր արձակում, նրանց շնորհիվ է, որ ամենաթանկ բառերն անվանվեցին՝

Подробнее...
 
ԿԻՆՆ Է ԲԱԶՈՒՄ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ
08.04.2013 16:11

  Հավերժական առեղծվածն այն չէ, որն ընդհանրապես պատասխան չունի,այլ այն, որի պատասխանն ամեն օր ուրիշ է։

   Ստանիսլավ Լեց

Կինը բնության ստեղծած ամենահմայիչ ու ամենաառեղծվածային էակն է։ Կնոջ առեղծվածը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել ողջ մարդկանության պատմության ընթացքում։ Նրա կերպարը գովերգվել է բոլոր դարերի երգիչների, բանաստեղծների կողմից։ Տարբեր դարերի իմաստունները փորձել են բացահայտել կնոջը, սակայն նա այնպես էլ մնացել է չբացահայտված,

Подробнее...
 
Սուսաննա Մինասյան, Ասկերանի շրջանի վարչակազմի ընդհանուր բաժնի վարիչ
08.04.2013 15:58

    - Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։  
 - Իմ համոզմամբ կինը պիտի խաղաղության աղավնի լինի ընտանիքում։ Գեղեցկության և սիրո խորհրդանիշ հանդիսանալով հանդերձ, լինի հպարտ ու առաքինի, հարգի ամուսնու, երեխաների և ընտանիքի բոլոր անդամների կարծիքը։
- Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։
- Անշուշտ, իհարկե տարբերվում է։ Երևի ամեն մի ընտանիք իր ավանդույթներն ունի, մեր ընտանիքում միամսյակը լի է անակնկալներով, որի համար անչափ

Подробнее...
 
Էվելինա Աղաջանյան, Ասկերանի Սոցիալական Ծառայության Տարածքային գործակալության պետ
08.04.2013 15:51

  - Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։
- Կինը պետք է լինի խելացի, բարի, հանդուրժող, պարկեշտ ու առաքինի։ Փառաբանում եմ կնոջը, որի սերն արգելքներ չի ճանաչում, որի կրծքով կերակրվում է բովանդակ աշխարհը։
- Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։
  - Կյանքիս ամենահիշարժան օրերն ուսունողական տարիներն էին։ Խորհրդային տարիներին ուսանողներին տանում էին հարևան գյուղեր բերք հավաքելու։ 2-րդ կուրսում էի։ Հերթական բամբակաքաղի ժամանակ Բեգում-սարով գյուղում էինք։ Ամեն օր դաշտ գնալիս մեր ուշադրությունը գրավում էր մի հատիկ կարմիր վարդ, որն աշնանային գեղեկցությամբ ու թարմությամբ գերում էր 

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 91 92 93 94 95 96 97 98 99 100 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter